Բլոգ

Page: 65

Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժորը  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է: Ծրագրում՝ Յոթ խմբերգ խոսք՝Ավետիք Իսահակյանի 1.Ծով […]

«Երգազույց»-ը հավատարիմ է մնում «Ռադիո Հայ»-ի քաղաքականությանն ու փորձում է լուսաբանել սկսնակ, ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի արտիստների ու խմբերի։ Այս անգամ մեր հյուրն է երգչուհի Ռոզա Կոստանդյանը, ով ներկայանում է Rosa Jerm անունով։ Մեր ռադիոկայանում հնչում է իր «Singing my heart away» ստեղծագործությունը։ Երգչուհին երաժշտական գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում, ինչն […]

Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը: ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև  գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք […]

Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Ինչպես հայտնում է Jnews-ը՝ Սակրեբուլոյի նախագահը նշում է, որ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, իրենք հնարավոր ամեն բան կանեն թերությունները վերացնելու ուղղությամբ: «Բոլորը կողքից գրում են, որ վերանորոգում են անում, ես չգիտեմ իրենք ինչ են անում, բայց դա պատմամշակութային արժեք է, […]

Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում  անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 […]

Բուխարեստում՝ մարտի 12-16-ը,  կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ  նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ «Կինո աշխարհ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել […]

Մարտի 19-ին մեկնարկեցին Հայաստանում Մալթայի երաժշտության օրերը։ Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։ «Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նման մարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի […]

— Ասում են չէ՝ ես իմ գրքի շնորհանդեսին այնքան հուզված էի… Այստեղ հուզվելու բան չկա։ Թող մեծամտություն չթվա կամ թող թվա, սա շատ կարևոր գիրք է։ Վերոնշյալ կարևոր գիրքը պատկանում է Վահրամ Սահակյանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին։ Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ […]

«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Գառնիում կնշեն Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են. «Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին: […]

«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրերին մանրամասն ներկայացնելու կարիք չկա։ Նրանց երգերը լսել ենք և լսում ենք շատերս, ուրախանում ենք ընդհանրապես նրանց գոյության ու հայկական ռոքի լավ ապագայի համար։ Խոսքը Որդան Կարմիրի մասին է։ Խմբից ներկայացել են մենակատար Վահան Պողոսյանը և հարվածային գործիքներ նվագող Պայքար Չախոյանը։ Այս հարցը արդեն տվել ենք մեկ այլ երաժշտական կոլեկտիվի, և դեռ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background