FM 104.1
Page: 3
NEMRA-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «If you go» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։ Նշենք, որ պրեմիերան կայացել է հունվարի 15-ի երեկոյան։ Այս պահին տեսահոլովակը հասանելի է NEMRA-ի յութուբյան պաշտոնական ալիքում։ NEMRA հայկական ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես […]
Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը ներկայացրել է նոր, գեղեցիկ տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ձյունը» երգի հիման վրա։ Խոսքերի հեղինակը՝ Արսեն Սաֆարյանն է, իսկ երաժշտությանը՝ Արթուր Սաֆարյանը։ Ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ։ Վայելեք 🙂
Արամ Mp3-ը ֆեյսբուքյան էջում կիսվել է «Ռեքվիեմ» զուգերգի տեսահոլովակով և կից գրել, որ անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ» Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը:
Nemra հայկական ռոք խումբը թողարկել է նոր տեսահոլովակ «Սև աչերով աղջիկ» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը կրկին Մարիամ Գևորգյանն է, որի հետ խումբը բավականին հաճախ է համագործակցում։ «Սև աչերով աղջիկ» երգի տեսահոլովակը երեկվանից արդեն հասանելի է Nemra-ի յութուբյան ալիքում․ դիտումների թիվն այս պահի դրությամբ հասնում է 9 հազարի։ Եթե դեռ չեք հասցրել վայելել պրեմիերան, առաջարկում […]
Սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը թողարկել է նոր, կրքոտ տեսահոլովակ՝ «Սիրտ» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակներն են Նիկ Եգիբյանը և Իվետա Մուկուչյանը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Վայելեք 🙂
Գայա Արզումանյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է Արցախին։ Խոսքերի հեղինակն է՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ Աննա Հովները։ Տեսահոլովակում նկարահանվել են ժողովրդական արտիստներ՝ Անահիտ Քոչարյանը, Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, Լուիզա Ղամբարյանը և այլք։ Գայա Արզումանյանն իր էջում տեսահոլովակին կից արել է հետևյալ գրառումը՝ Արցախս վիրավոր է, որդեկորույս ու թևաթափ. Սիրտս արյունաքամ է, ոտքերս տկար… 2 […]
Պոզիտիվ պրեմիերա սիրառատ Nemra խմբից՝ «Առնեմ-Ելնեմ» 🙂 Խումբը ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղանյութին կից կատարել է գրառում․ «Սիրով ձեզ ենք ներկայացնում մեր նոր տեսահոլովակը: Աշխարհի համար այս դժվարին ժամանակաշրջանում ձեզ մի քիչ սեր ենք բերել: Դիտեք, տարածեք, կիսվեք ձեր տպավորություններով»։
Սպասված պրեմիերա՝ Գարիկ Պապոյան – Սոնա Ռուբենյան զույգի և «3.33» խմբի կողմից։ «Դատարկ» անվանումը ստացած երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրեմիերայով և հույս հայտնել, որ երգը ինչ-որ «դատարկ» տեղ կլցնի լսողի մոտ։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփային հատվածի հեղինակը՝ Ֆելքիս Խաչատրյանը։
Խոսք և երաժշտություն՝ ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ռեժիսոր՝ ՎԱՀԵ ՅԱՆ Օպերատոր՝ ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Մոնտաժ՝ ԱՐՍԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ Հնչյունային ձևավորում՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը նոր սիրային տեսահոլովակ են ներկայացրել հայկական լսարանին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Բոց ու հրդեհ» երգի հիման վրա։ Ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյան։