Նորություններ
Page: 3
Ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի «Թթի տնական օղի» ֆիլմի նախագիծն այս տարի Չեխիայում կայացած Ջիհլավայի միջազգային կինոփառատոնի «Նոր տեսլականներ» ֆորումին արժանացել է Current Time TV մրցանակի։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։ Համառոտ նախագծի մասին․ ռեժիսորը, պատերազմից հետո վերադառնում է նույն վայրեր` այս անգամ փնտրելու թթենու ապրեցնող կյանքի համը։ «Թթի արաղ ունե՞ք»,-պարզ հարցով բացվում են թթենիներով […]
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտնում է ՔՈՉԱՐ մշակութային հիմնադրամը։ «Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրավիրում են ձեզ՝ ներկայացնելու փաստեր։ Այդ մասին ահազանգվել է նաև ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ […]
Սոնա Ռուբենյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Իմ աղջիկ» երգի հիման վրա։ Տեսահոլովակում նկարահանված է երգչուհին՝ աղջկա հետ, երկուսն էլ սպիտակ շորերով և նրբագեղ տեսքով։ «Իմ աղջիկ» երգի խոսքերի հեղինակը Սոնա Ռուբենյանն է, երաժշտությանը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակը հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Այն արդեն դիտել է 30 հազարից ավելի օգտատեր։ Հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ […]
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ։ Այս մասին գրել է Monument Watch-ը։ Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա […]
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։ Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է […]
Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում բացվել է «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է […]

Հոկտեմբերի 27-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։ Հայտնում է «Օրեր»-ը։ Չնայած առավոտյան ժամին, 400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի […]
Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի արխիվում պահվող բոլոր հին հայկական ձեռագրերն ու գրքերը կթվայնացվեն: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական Օրագիրը։ Ամենաթանկարժեք օրինակներից մեկը, որը մոտ ապագայում կթվայնացվի, կլինի հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը, որը հայտնվել է Ամստերդամում 1666 թվականին Ոսկան վարդապետ Երևանցու նախաձեռնությամբ։ Լեյդենի համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1575 թվականին և նշանակալի դեր է խաղացել համաշխարհային մշակույթի […]
Հայաստանի Եվրատեսիլ 2024-ի երգը՝ «Leo – Cosmic Friend»-ը, արդեն հասանելի է YouTube-յան հարթակում և անմիջապես գրավել է լսարանի ուշադրությունը: Երգը ներկայացնում է տիեզերական ընկերության թեման՝ ժամանակակից երաժշտական լուծումների և վառ հնչողության ներքո: «Cosmic Friend»-ի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Այն այս պահին ունի 20 հազարից ավելի դիտում, […]
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի […]