Նորություններ
Page: 63
Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, կնշվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ – «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, […]
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այս մասին նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրեց Դուբայում և Քուվեյթում: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ […]
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։ Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։ «Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը […]
«Սա խենթ նախաձեռնություն է, մենք բյուջե չունենք, պետական բյուջեի վրա էլ հույս չենք դրել, բայց անելու ենք այս բեմադրությունը, ես ձեզ խոստանում եմ»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոստացած բեմադրությունը Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան է: «Տիգրան Մեծ ասելով, ցավոք, մենք պատկերացնում ենք միայն ծովից ծով Հայաստան, բայց պատմությունը փաստում է, որ նրա […]