Blog one column
Page: 29
Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնը։ Այն այս տարի կանցկացվի հուլիսին և սեպտեմբերին։ Փառատոնի շրջանակում հուլիսի ընթացքում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երկու համերգ։ Մասնավորապես, հուլիսի 11-ին, ժամը 19։30 համերգասրահում համերգով հանդես կգա դաշնակահար Լուսինե Խաչիկյանը։ Ծրագրում՝ Ջոն Քեյջի Սոնատներ և ինտերլյուդներ դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունն է։ Հուլիսի 16-ին, ժամը […]
Սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը թողարկել է նոր, կրքոտ տեսահոլովակ՝ «Սիրտ» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակներն են Նիկ Եգիբյանը և Իվետա Մուկուչյանը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Վայելեք 🙂

Այսօր՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի […]
Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ […]
Հուլիսի 6-ին Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը: Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից: «Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր […]
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին հայտնել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ […]
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Կինոփառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին […]
Գարիկի և Սոնայի հերթական գժական աշխատանքը․ «System of a down» աշխարհահռչակ խմբի «Chop Suey» երգն արդեն կարող եք վայելել նաև հայկական տարբերակով։ Այն կոչվում է «Wake up Harsner»։ Տեսահոլովակը տեղադրված է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սևակ Ամրոյանը թողարկել են նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Ամպեր» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրագ Եդելյանն է, հեղինակն ու պրոդյուսերը՝ Սերժ Թանկյանը։ Պրեմիերան կայացել է երեկ՝ հունիսի 6-ին։
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Այսօր առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։ Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել […]