Blog one column

Page: 61

— Ասում են չէ՝ ես իմ գրքի շնորհանդեսին այնքան հուզված էի… Այստեղ հուզվելու բան չկա։ Թող մեծամտություն չթվա կամ թող թվա, սա շատ կարևոր գիրք է։ Վերոնշյալ կարևոր գիրքը պատկանում է Վահրամ Սահակյանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին։ Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ […]

«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Գառնիում կնշեն Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են. «Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին: […]

«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրերին մանրամասն ներկայացնելու կարիք չկա։ Նրանց երգերը լսել ենք և լսում ենք շատերս, ուրախանում ենք ընդհանրապես նրանց գոյության ու հայկական ռոքի լավ ապագայի համար։ Խոսքը Որդան Կարմիրի մասին է։ Խմբից ներկայացել են մենակատար Վահան Պողոսյանը և հարվածային գործիքներ նվագող Պայքար Չախոյանը։ Այս հարցը արդեն տվել ենք մեկ այլ երաժշտական կոլեկտիվի, և դեռ […]

Ապրիլի 5-ին Երևանում համերգով հանդես կգա ԱՄՆ-ի հայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17): Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ-ին: 13 տարեկանում նա ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ […]

Մոտ մեկ ժամ առաջ Լավ էլի հայկական ալտերնատիվ ռոք խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևյալ նկարով և մակագրել․ — հենց հիմա, The BAMBIR-ի գերհյուրընկալ հարկի տակ 😉 սպասեք համատեղ համերգի մասին լուրերի… 😉 Այս հրապարակումը մեծ և դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Նրանք նշում են, որ «սպասում են երկու ամենասիրելի խմբերի համերգին»։ Մեզ դասելով երկրպագուների շարքին՝ մենք նույնպես […]

Մարտի 19-22-ը Երևանում կանցկացվի «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ հայ արվեստասերներին ներկայացնելով Մալթայի երաժշտական մշակույթը: Նախաձեռնության հեղինակներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի շրջանակներում կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի ջութակահար […]

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը Ճապոնիայում ցուցադրվելուց հետո վերադարձվել է Ռուսական թանգարանի ցուցադրություն, որտեղ ներկայացված են նկարչի մյուս աշխատանքները։ «Ճապոնիայում Ֆուձի  պատկերասրահում ցուցահանդեսը տևել է 60 օր։ Այդ ընթացքում այցելել է 300 հազար մարդ։ Դա բավականին շատ է»- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովան։ Ցուցահանդեսը  բացվել էր 2018 թվականի վերջին, ներկայացված […]

«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։ Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել […]

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը: Նա մահացել է վաղ առավոտյան, շարունակ անհանգստացնող հիվանդությունից; Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ-ից […]

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել, 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background