Blog one column

Page: 70

Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, կնշվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ – «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, […]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այս մասին նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրեց Դուբայում և Քուվեյթում: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ […]

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։ Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։ «Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը […]

«Սա խենթ նախաձեռնություն է, մենք բյուջե չունենք, պետական բյուջեի վրա էլ հույս չենք դրել, բայց  անելու ենք այս բեմադրությունը, ես ձեզ խոստանում եմ»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոստացած  բեմադրությունը Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան է: «Տիգրան Մեծ ասելով, ցավոք, մենք պատկերացնում ենք միայն ծովից ծով Հայաստան,  բայց պատմությունը փաստում է, որ նրա […]

Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։ Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ […]

Ջրիմուռմուռ (Jrimurmur) էքսպերիմենտալ փոստ-փանկ խումբն իր «Ավերակ» երգի տեսահոլովակը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այն երգչուհի Էլվինա Մակարյանի համանուն երգի քավրն է։ Ուրբանիզացված այս հոլովակը նկարահանվել է Երևանում, իսկ ավելի կոնկրետ՝ սկզբում՝ Երևանի բուսաբանական այգում և Մաշտոցի պողոտայի մայթերում։ Չնայած գործողությունների ու տեսարանների սակավության և դեպրեսիվ տրամադրության՝ տեսահոլովակը շատ էսթետիկ է ստացվել։ Դուետի անդամներն են՝ Հոլլի […]

Նա եկավ «Եթե կարող ես»-ով, ապացուցելու, որ ինքը կարող է շատ ավելին, քան պատկերացնում էինք։ Սրբուկը բոլորիս հայտնի է հայկական «Իքս ֆակտոր» և ուկրաինական «Նախագծերից», որոնց ընթացքում ցույց տալով իր ողջ պոտենցիալը՝ դարձավ շատերիս սիրելին։ Այս տեսահոլովակից ընդամենը մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ հենց Սրբուհի Սարգսյանն է Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլին» ներկայացնելու Հայաստանը։ Նրա «Half a Goddess» […]

Եթե ձեզ հարցնեն, թե ինչ հոլովակ կարելի է դիտել՝ պատկերացում կազմելու հայկական վիզուալ արվեստի մասին, հանգիստ կարող եք ցույց տալ Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ»-ը։ Սկսենք նրանից, որ այն նկարահանվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ Իվետայի և պարուհիների հագուստը ոգեշնչված է Մինաս Ավետիսյանի կտավներով, մեկ այլ տեսարան նկարահանված է Մեգերյան կարպետ Արմենիայում՝ ցուցադրելով հայկական գորգերը։ Ինչ վերաբերում է […]

«ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ընկերությունը,  զինված լինելով ժամանակակից սարքավորումներով, լավագույն մասնագետներով և մի քանի կայաններով Հայաստանի Հանրապետությունում, առաջարկում է ավտոտեխսպասարկման ծառայությունների լայն ցանկ: Բացի դրանից, ընկերությունը զբաղվում է նաև հայտնի ապրանքանիշերի ավտոմասերի, անվադողերի, մարտկոցների մանրամեծածախ առևտրով, ներմուծելով դրանք անմիջապես արտադրողներից: Մենք ունենք առևտրային կետերի լայն ցանց  Հայաստանում, որը ներառում է 9 խանութ Երևանում և 3 խանութ մարզերում. Շիրակում, Կոտայքում, Արմավիրում: Լինելով հանրաճանաչ […]

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background