Բլոգ

Page: 22

Երգչուհի Նանուլը հանդես է եկել նոր տեսահոլովակով, որը նկարահանված է «Սիրտս քոնն է Հայաստան» երգի հիման վրա։  Երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերինը` Ռուբեն Մխիթարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։ Այս առիթով երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Այո իմ սիրտը Հայաստանն է։ Ուզում եմ հայրենիքս միշտ լինի այս տեսահոլովակիս պես գունեղ և  ուրախ: Սա […]

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն (203 միավոր), իր «Oh Maman!» երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն  180 միավորով զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչը՝ երրորդ հորիզոնականը՝ 161 միավորով։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվեց Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցեցին պատվիրակներ 16 երկրներից։ Կարգախոսն էր՝ «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։

Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը նախաձեռնվել է «Կողբ» հիմնադրամի կողմից և անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ – Նավապետ Բարի» ստեղծագործությունը, […]

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի […]

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում: Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի անձնակազմի հետ: Կներկայացվի Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» […]

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը և ֆրանկֆուրտաբնակ կիթառահար, երգիչ, երաժիշտ Արէն Էմիրզէն նոր երգ են հանձնել լսարանի դատին։ Երաժշտությունը՝ Ալեքսեյ Հեքիմյանինն է, խոսքերը՝ Գևորգ Էմինինը։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։

«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար: Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 մարզի (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիքի) […]

Գարիկը և yellowheart-ը ներկայացրել են նոր երգ, որը կոչվում է «Էլի մենակ»։ Գարիկ Պապոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն այժմ հասանելի է բոլոր հարթակներում։ Նշենք, որ այն տեղադրվել է նոյեմբերի 19-ին։ Երաժշտության հեղինակը Գարիկն է, խոսքերինը՝ Գարիկը և yellowheart-ը։ Յութուբյան տիրույթում ժամը 13-ի դրությամբ «Էլի մենակ»-ն ունի մոտ 57 հազար դիտում։

Նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում 33 ֆիլմ է ընդգրկվել աշխարհի 10 երկրից, որից […]

2022թ. նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնը», որտեղ կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանալով Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդի կողմից ֆիլմերի ցուցադրման առաջարկ՝ համաձայնել է միանալ այս նախաձեռնությանը: Ծրագիրը կազմվել է արխիվային ֆիլմերի փառատոնի մշտական ցիկլերից մեկի՝ Աշխարհի կինոմայրաքաղաքների շրջանակում։ Առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background