Բլոգ
Page: 26
Հուլիսի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ նշվել է «Տերյանական պոեզիայի օրը»։ Մինչ համերգային մասի մեկնարկը՝ հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ։ Տոնը նշվել է գյուղից ոչ հեռու՝ դաշտում։ Ելույթներին հաջորդել են համերգային ծրագիր և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։ Ելույթ են ունեցել Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի […]
Nemra հայկական ռոք խումբը թողարկել է նոր տեսահոլովակ «Սև աչերով աղջիկ» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը կրկին Մարիամ Գևորգյանն է, որի հետ խումբը բավականին հաճախ է համագործակցում։ «Սև աչերով աղջիկ» երգի տեսահոլովակը երեկվանից արդեն հասանելի է Nemra-ի յութուբյան ալիքում․ դիտումների թիվն այս պահի դրությամբ հասնում է 9 հազարի։ Եթե դեռ չեք հասցրել վայելել պրեմիերան, առաջարկում […]
«Գեղարդ» երգեցիկ խումբը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին։ Վերջին տարիներին Զալցբուրգի փառատոնը մեկնարկում է «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարով, որի շրջանակում էլ նախատեսված է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հոգևոր երաժշտության համերգը։ «Գեղարդը» համերգներով հանդես է գալու Ավստրիայում և Գերմանիայում։ Հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ՝ Երվանդ Երկանյան, Դանիել […]
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր: 2022 թ․ ԱՊՀ համագործակցության […]
Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնը։ Այն այս տարի կանցկացվի հուլիսին և սեպտեմբերին։ Փառատոնի շրջանակում հուլիսի ընթացքում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երկու համերգ։ Մասնավորապես, հուլիսի 11-ին, ժամը 19։30 համերգասրահում համերգով հանդես կգա դաշնակահար Լուսինե Խաչիկյանը։ Ծրագրում՝ Ջոն Քեյջի Սոնատներ և ինտերլյուդներ դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունն է։ Հուլիսի 16-ին, ժամը […]
Սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը թողարկել է նոր, կրքոտ տեսահոլովակ՝ «Սիրտ» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակներն են Նիկ Եգիբյանը և Իվետա Մուկուչյանը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Վայելեք 🙂
![](http://radiohay.am/wp-content/uploads/2022/07/frunzik-mkrtchyan.jpg)
Այսօր՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի […]
Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ […]
Հուլիսի 6-ին Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը: Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից: «Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր […]
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին հայտնել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկը նկարահանված է հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, հաջորդը՝ եգիպտացիների: Թեմային առնչվող մեկական ֆիլմ էլ ներկայացրել են ռեժիսորներ […]