Author: Ռադիո Հայ
Page: 66
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջիկա ամսիներին թատրոնը ներկայացնելու է Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։ Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հայտնում է, որ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ «Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ […]
Լրագրող Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 27-ին։ Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական կայքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։ — Վերնագիրն աբողջացնում է գրքի բովանդակությունը՝ սիրո մասին բանաստեղծություններ, որոնք ոչ թե բռնկուն, երիտասարդական ավյունով են վետվետում, այլ հասուն սիրո դրսևորումներ են կամ սիրո անցած էտապ։ Այդ անցած էտապներում հիշվում է, որ սերը եղել է, – ասաց «Գրանիշ»-ի գլխավոր […]
«Ռադիո Հայց Ցանց»-ի նորաստեղծ «Երգազրույց» նախագծի առաջին հյուրերն են Project LA-ի երգիչներից Գոռ Սուջյանն ու գործիքավորող Հայկ Գասպարյանը։ «Երգազրույց» նախագծի շրջանակներում մենք հյուրընկալելու ենք երաժշտության հետ կապ ունեցող ամենատարբեր մարդկանց՝ պրոֆեսիոնալների և սկսնակների, որոնց հետ խոսակցության թեման լինելու է միայն ու միայն երաժշտությունը։ Project LA-ի տղաների հետ զրույցը սկսեցինք մի շատ կարևոր հարցով․ — Ո՞րն […]
Փետրվարի 25-ին լրացել է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի 65-ամյակը։ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման ժամկետը մինչև 65 տարեկանն է։ Panorama.am-ը մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի տնօրենի, անկախ նրանից նշանակված է, թե ընտրված է մրցույթով, լիազորությունները դադարեցվում են ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի, երբ լրանում է 65 տարին։ «Պարտադիր կատարման դրույթ […]
Թառահար Միքայել Ոսկանյանն իր ընկերների հետ թողարկել է «Անքնության պարը» (The Dance Of Insomnia) նոր կատարումը, որը ձայնագրվել է «Հովեր» երգչախմբի հետ համատեղ։ Փետրվարի 21-ին լույս տեսած այս ստեղծագործության կոմպոզիտորը հենց ինքը՝ Միքայելն է։ Այն տեղ կգտնի կոլեկտիվի «Nightology» սպասվող ալբոմում։ Ժամանակակից էսթետիկայի չափանիշները նույնիսկ գերազանցող այս տեղահոլովակի ռեժիսորները Նելլի Օսիպյանն ու Լուսին Արցախինն են, […]
Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 3-ին և 5-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» երկու գործողությամբ օպերայի լիարժեք բեմադրությունը՝ ճանաչված համաշարհային և հայաստանյան մենակատարների կատարմամբ: Այս մասին հայտնում են ֆիլհարմոնիկը։ Ռոզինայի դերում հանդես կգա Աննա Կասյանը (սոպրանո, Ֆրանսիա), Ֆիգարոյի՝ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, կոմս Ալմավիվայի՝ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան), Բարտոլոյի՝ բաս Եվգենի […]
Հայաստանում մարտի 1-7-ը կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն։ Այն, ինչպես եւ նախորդները, կազմակերպպվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Խիկարի» մշակութային կենտրոնի կողմից։ Փառատոնը կբացվի մարտի 1-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Հատկանշական է, որ փառատոնը, ինչպես եւ նախկինում, կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում։ Մարտի 2-ին կինոհանդիսատեսը Վանաձորում կդիտի Տակեչի Խիդեկիի «Thermae Romae» ֆիլմը։ Մարտի 7-ին Գյումրիի եւ մարտի […]
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ փետրվարի 25-ին հանդես եկավ Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին ներկայացվեցին Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները: Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր ղեկավարեց Կամերային նվագախումբը, նաև հանդես եկավ որպես […]
Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության` 2015-ին նկարահանված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, մի քանի տարի բուռն փառատոնային կյանքից հետո՝ 2019 թ․ հունվարի 23-ից վերսկսել է ցուցադրությունները Ֆրանսիայի կինոթատրոններում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ Ֆիլմի պաշտոնական վարձույթին նախորդել է լայնածավալ գովազդային արշավը։ Նախ Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքի Ժերար Ֆիլիպ կինոթատրոնում […]
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստը, որն անցկացվել է փետրվարի 22-ին, կայացրել է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալիք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը վերաբերվող մի շարք որոշումներ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունը հաստատել է մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը: Լավագույն դերասանուհի Տիկնիկային թատրոն՝ Կարինե Ջանջուղազյան – «Ճնճղուկ էդիթը», Տաթև Մելքոնյան – «Անպարկեշտ […]