Author: Ռադիո Հայ

Page: 67

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են […]

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ News.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»: «Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան […]

Հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել: – Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին: – Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է: – Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների […]

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը, որը հեղինակն ավարտել է 16 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարին։ Արմանը պատմում է, որ գիրքը գրվել է Սովետական ռևանշի տարիներին, երբ հեռուստատեսությամբ քննարկումներ էին ընթանում 1917 թվականին ցարական ընտանիքի սպանության և հեղափոխության մասին՝ տարբեր կողմեր պաշտպանելով։ Այստեղ հեղինակը հանդես […]

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին: «Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է […]

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին.2019-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական […]

2018 թվականին հայ երաժշտասերների մեծ ուշադրությանն ու սիրուն արժանացած PROJECT LA խումբը ապացուցում է իր աշխատասիրությունը․ կարելի է ասել ամեն ամիս նրանք երկու հոլովակ են թողարկում, ինչը շա՜տ ողջունելի է։ Պահպանելով ավանդույթները՝ նրանք շարունակում են հայտնի բանաստեղծությունները երգերի վերածել։ Այս գործում նրանց օգնել է Պարույր Սևակի հիմք հանդիսացող «Աhա նորից գիշեր» բանաստեղծությունը, նախագծի հեղինակ Լևոն […]

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դասական երաժշտության ոլորտում առկա գերագույն խնդիր է համարում կրթության որակի բարձրացումը: Այս մասին դիրիժորն ասաց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Խնդիրները շատ են, բայց առաջնային է կրթության հարցը: Մենք  հիմա շատ ոգևորված ենք, որ դեռ ունենք որոշ նվաճումներ, բայց շուտով դրանք էլ չենք ունենա: […]

Wright music management անգլիական հեղինակավոր երաժշտական գործակալության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ձայնագրել է Չայկովսկու 6-րդ («Պաթետիկ») և Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները, որոնք առանձին ձայնասկավառակներով կթողարկվեն արդեն այս տարվա հունիս ամսին: Մեր երաժշտասեր հանրության համար այդ սիմֆոնիաները կհնչեն փետրվարի 11-ին և փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգների ընթացքում: Այսօր երեկոյան կայանալիք […]

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում 1 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել 1 դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի 1 ունեցել Մերձմոսկվայում: «Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը  «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background