Blog one column
Page: 58
«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրին ներկայացնելու կարիք հաստատ չկա, նրա բեմական անունը արդեն իսկ հերիք է՝ Արամ MP3։ Մարդ, ով ասոցացվում է երաժշտության ամենատարբեր ժանրերի, հումորի և հեռուստատեսության հետ։ Հենց այս բազմակողմանի զբաղվածության մասին է մեր առաջին հարցը․ — Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, երգում եք, երաժշտություն գրում, հաղորդում վարում ու, բնականաբար, սիրում եք այդ բոլորը։ Սակայն […]
Գյումրեցիների պես «քաղցրալեզու» և ակտիվ ֆանտանները լռեցին աղետալի 1988-ից հետո: Դրանից ընդամենը 4 տարի առաջ շահագործման հանձնված «Դրուժբա» շատրվանի տարածքը ժամանակին քաղաքի ամենասիրված հատվածն էր, այսօր, սակայն, ամենաանմխիթարը: ՀՀ քաղաքացու օրը՝ «Արթուր Թարխանյան» հիմնադրամի և Ռադիո Հայ ռադիոկայանի նախաձեռնությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ու Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ, […]
ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից։ Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և […]
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն և Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար: Jnews-ի հաղորդմամբ, Ի. Քարսելաձեն հայտարարել է, որ բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ: «Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի […]
Եվրատեսիլն արդեն շատ մոտ է, և մինչ գլխավոր շոուն երկրորդ ամենակարևոր բանը փորձերն են։ Փորձերի ժամանակ մարդիկ տեսնում են արտիստների տեսքը, բեմադրությունը և լսում են կենդանի կատարումը։ Սրբուկն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը երեկ են ժամանել Թել Ավիվ, իսկ այսօր՝ մայիսի 6-ին արդեն արել են իրենց առաջին փորձերը։ Երեք ելույթները եղել են առավոտյան, որոնցից ամենահաջողվածը երրորդն […]
Մայիսի 13-ին տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների […]
Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]
Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Գրականագետ Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է ու լուսանկար հրապարակել. «Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները […]
Արամը շարունակում է իր ռետրո-հաղթարշավը՝ մեծ ներդրում ունենալով հայկական ակումբների պարային թրեքերի ավելացմամբ։ «Ալաբալանիցա» երգն ու տեսահոլովակն, ամբողջությամբ փոխանցում են 90-ականների մթնոլորտը, որն այդքան էլ հին չի թվում կամ մեր իրականությունից հեռու․ ետ են վերադարձել այդ ժամանակների նորաձևությունն ու տրամադրությունները։ Նվազագույն դեկորացիաներով տաղավարներում նկարահանված այս տեսահոլովակի գլխավոր տարրը նեոնային լույսերն են, որոնք «հետապնդում» են բոլոր […]
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը: Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական […]