Բլոգ

Page: 68

«Կտավը պետք է ծնվի ինքնին: Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին: Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել», – գրում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը: Իր վեց տասնյակից ավելի տարիների ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը տասնյակ ու տասնյակ ցուցահանդեսների է մասնակցել և ահա օրերս է վերադարձել Ռուսաստանից, որտեղ […]

Դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն արդեն կայք ունի՝ boheme-theater.am: Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ կայքի ստեղծման նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է. հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան ներկայացումների մասին, ինչպես նաև կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Ասվում է նաև, որ հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռևս հանդես չի եկել նման նորարարությամբ: Այս […]

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ամենատարբեր իրադարձությունները դեռ առջևում են․ դրանք ակնկալվում են ամբողջ տարվա ընթացքում, հոբելյանական հանձնաժողովը նախաձեռնել է բազմաթիվ ու բազմազան ծրագրեր: Այսօր Նկարիչների միությունում բացվեց երիտասարդ գեղանկարիչների մի ուշագրավ ցուցահանդես՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 աշխատանք, որոնք հեղինակել են Գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի […]

Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, […]

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են […]

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ News.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»: «Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան […]

Հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել: – Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին: – Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է: – Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների […]

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը, որը հեղինակն ավարտել է 16 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարին։ Արմանը պատմում է, որ գիրքը գրվել է Սովետական ռևանշի տարիներին, երբ հեռուստատեսությամբ քննարկումներ էին ընթանում 1917 թվականին ցարական ընտանիքի սպանության և հեղափոխության մասին՝ տարբեր կողմեր պաշտպանելով։ Այստեղ հեղինակը հանդես […]

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին: «Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է […]

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին.2019-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background