Կարևոր

Page: 2

Երևանի «Դալան» ցուցասրահում մարտի 3-ին բացվեց նկարիչ ԽաչԱրի (Խաչատրյան Արթուրի) նկարների ցուցահանդեսը: Այն ծրագրվել էր դեռ նախորդ տարի, բայց հետաձգվել էր նկարչի վաղաժամ մահվան պատճառով: Փոքրիկ ցուցասրահում ներկայացված են ԽաչԱրի 300 կտավներից միայն 20-ը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 10-ը: Նկարչի ուսանողական ընկեր, «Մինաս Ավետիսյան» կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ-Գևորգյանի համար բացահայտում էր այս ցուցահանդեսը: Նա […]

«Կեցցե Հայաստանը» («Viva Hayastan!»). այսպիսին է եղել 2019 թ. բրազիլական կարնավալի այն հատվածը, որին մասնակցել են հայ համայնքի ներակայցուցիչները: Ինչպես հայտնում է բրազիլական estacaoarmenia.com.br կայքը, ծրագիրը ներկայացրել է «Rosas de Ouro» (ոսկյա վարդեր) սամբայի դպրոցը: Շոուի ընթացքում տեղի հայերը մանրամասն ներկայացրել են հայոց պատմությունն ու մշակույթը: Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից: Դրանք են՝ «Դրախտ», […]

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջիկա ամսիներին թատրոնը ներկայացնելու է  Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։ Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հայտնում է, որ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ «Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ […]

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ փետրվարի 25-ին հանդես եկավ Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին ներկայացվեցին Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները: Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր ղեկավարեց Կամերային նվագախումբը, նաև հանդես եկավ որպես […]

Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը կանցկացվի փետրվար 25-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախմբից հայտնում են, որ Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր կղեկավարի Կամերային նվագախումբը, նաև հանդես կգա որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը: […]

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը  նախօրեին Սուրբ պատարագից հետո Վեհարանի դահլիճում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։ Նախքան շքանշանի հանձնումը,  Վեհափառն ասել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատևման երաշխքին են, յուրաքանչյուրն իր չափով և տարբեր ձևերով լծված է այդ արժքների տարածմանը։ Խոսքն ուղղելով Տ. […]

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են […]

Հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել: – Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին: – Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է: – Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների […]

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին.2019-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական […]

Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությանը մասնակցում էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: «Գրեմմի»-ի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում Օրբելյանն առաջադրված էր Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ, սակայն մրցանակի չի արժանացել: Այդ անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ: Մաեստորն ներկա […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background