Ռադիո Հայ Ցանց

Page: 2

Հայկական երաժշտության անհայտ կողմը, որը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ամերիկայում բնակվող ու ստեղծագործող Պարույր Փանոսյանը, ով հանդես է գալիս Բեի Ռու (անգլ․՝ Bei Ru) բեմական անունով, հայտնի է իր միջին արևելյան ռիթմերով և էլեկտրոնային գործիքավորմամբ։ Երաժիշտ-փրոդյուսերի նոր «Ultraviolet Violent» թրեքում Ռուն համագործակցել է բոլորիս ծանոթ Սեբուի և ամերիկացի ռեփեր Blu-ի հետ։

Երբ խոսում, արտահայտվում և հազարերորդ անգամ ապացուցուվում է տաղանդը։ Հայազգի հանճարեղ դաշնակահար, երգահան Տիգրան Համասյանը նոր ստեղծագործություն և տեսահոլովակ է հրապարակել, որտեղ էլ ավելի է ընդգծել իր փսիխոդելիկ և էքսպերիմենտալ կողմը։ Կատարումը տեղ կգտնի հեղինակի սպասվող «The Call Within» ալբոմում, որը լույս կտեսնի այս տարվա օգոստոսի 28-ին։

«Երգազրույց»-ի հյուրը ուշադրության արժանի, տաղանդավոր Արմեն Բազարյանն է։ Նա Տորոնտոյում ծնված ու ստեղծագործող երգիչ է, մուլտիինստրումենտալիստ, երգահան և պրոդյուսեր, ով համոզված է՝ միայն լափթոփը հերիք է երաժշտություն ստեղծելու համար։ Արմենը թողարկել է 2 մինի ալբոմ, հեղինակել է տարբեր ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի երաժշտություն։ Այժմ աշխատում է իր նոր՝ Bazarian նախագծի վրա, նոր ալբոմը լույս կտեսնի […]

Կարանտինն ավելի երաժշտական չէր եղել։ Երբ ինքնամեկուսանում են երաժիշտները, ի հայտ են գալիս տարբեր նորարարական գործեր։ Այդպիսին է նորաստեղծ «Biggest Armenian Fusion Collab» նախագիծը։ Հիմնական բենդի մասն են կազմում Ալբերտ Թորոսյանը, Զարե Գասպարյանը, Գարիկ Ամյանն ու Աբուլ Շմավոնյանը։ Ինչպես հայտնում է խմբի անդամ Ալբերտը, նա սկզբում գրել էր երաժշտություն, որը շուտով պետք է երգ դառնար։ […]

Այսօր մեր ամենատաղանդավոր հայրենակիցներից մեկն իր կախարդական երաժշտությունը կնվիրի բոլորիս։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ 😊 Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները», – Facebook-ում գրել է ՀՀ կառավարության […]

Անսպասելի համագործակցություն բազմաժանր հայերից․ ստեղծագործել են Սեբուն, Միշոն ու Սերժ Թանկյանը։ «Ինտրովերտ (Ինձ խենթ անվանիր)», այսպես է կոչվում Capital Cities խմբի անդամ և Սիրուշոյի հետ «Վույ աման» թրեքում երգող Սեբու Սիմոնյանի, ռեփեր Միշոյի ու System Of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի համատեղ կատարումը։ Այս համագործակցութունն իրականացվել է երեք մտերիմ ընկերների միջև, ովքեր շատ հեռու […]

Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար  «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։ «Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի […]

Մենք գիտենք, թե որ երգն է դառնալու հայկական հարսանիքների թոփ-հիթը։  Հայաստանի երաժշտական արտադրամասի ամենասիրված ու հայտնի խմբերից The Bambir-ը թողարկել է «Էրկու կես» երգը, որը հանդիսանում է նրանց սպասվող «Գժի հարսանիք» ալբոմի լիդ-սինգլը։ Բամբիռն ունենալով որակյալ երաժշտության նախապատմություն՝ շարունակում է ներկայանալ իր լավագույն ավանդույթներով։ Այս երգը գրվել է խմբի կիթառիստ և վոկալիստ Նարեկի կողմից, ով […]

Google-ը թույլ է տալիս այցելել աշխարհի ավելի քան 1200 թանգարան՝ տունը չլքելով։ Հույս ունենք՝ ինքնամեկուսացել եք, չունեք առողջական որևէ խնդիր և փնտրում եք տնային ժամանցի լավագույն տարբերակները։ Եկել ենք օգնելու։ Google-ի Arts and Culture նախագիծը աշխարհի լավագույն թանգարաններում վիրտուալ կերպով գտնվելու անվճար հնարավորություն է տալիս։ Կարող եք ծանոթանալ ցուցադրված բոլոր նմուշներին, դրանց պատմությանն ու էլ […]

Երևան, 11 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background