Բլոգ
Page: 18
Սիրված և հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուներին նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է իր բալիկին՝ Մարիին։ Այն կոչվում է «Առաջինս»։ Խոսքերի հեղինակն է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ Նորայր Ստեփանյանը։
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք: Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու մշտական ուսումնասիրությունների թեման։ Իր կենսագործունեության […]
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում մայիսի 5-ից հուլիսի 9-ը կգործի «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունն իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։ «Լվացքի» աշխատանքները, հեղինակի խոսքերի համաձայն, իրականացվել է «մի ժամանակահատվածում, որը տրանսֆորմացնում կամ համատեղում է դիզայնն ու արվեստը. գրաֆիկ դիզայնից անցում […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա լեգենդներին։ Ամենամյա փառատոնը ներառում […]
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը մի տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին: Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ:
Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։ Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը: Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի […]
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը, որի ռեժիսորը Արա Մնացականյանն է, շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում: Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի: Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք […]
Վահագ Ռաշը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Գյումրին ես եմ» երգի հիման վրա։ Ինչպես արդեն պարզ է դառնում վերնագրից, երգը նվիրված է մեր սիրելի հայրաքաղաքին։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք տաղանդավոր գյումրեցիներ, այդ թվում՝ Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նառա Սանթոյանը, Վարագ Գևորգյանը, Սամվել Սևադան, Նազիկ Ավդալյանը, Լևոն Սարգսյանը, Հրաչյա Վտոյանը, Մարիամ Գևորգյանը և […]
Երվանդ Քոչարի թանգարանի և Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի համագործակցությամբ Հրազդան քաղաքում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը: «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքը: Էպիկական պատումը Քոչարը ներկայացնում է գրաֆիկական 7 էջով՝ վերարտադրելով Հայկական լեռնաշխարհում «պահպանված հնագույն հարթաքանդակներ», որտեղ պատկերված են Սասնա […]