«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]
Հայ երգիչ-երգահան Արամ MP3-ը իր երկրպագուներին է ներկայացրել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Լսիր» երգի հիման վրա։ Ինչպես տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, տեսահոլովակն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ «Կարեն և Սևակ» փրոդաքշնը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:
NEMRA-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «If you go» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։ Նշենք, որ պրեմիերան կայացել է հունվարի 15-ի երեկոյան։ Այս պահին տեսահոլովակը հասանելի է NEMRA-ի յութուբյան պաշտոնական ալիքում։ NEMRA հայկական ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես […]
Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը ներկայացրել է նոր, գեղեցիկ տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ձյունը» երգի հիման վրա։ Խոսքերի հեղինակը՝ Արսեն Սաֆարյանն է, իսկ երաժշտությանը՝ Արթուր Սաֆարյանը։ Ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ։ Վայելեք 🙂
Արամ Mp3-ը ֆեյսբուքյան էջում կիսվել է «Ռեքվիեմ» զուգերգի տեսահոլովակով և կից գրել, որ անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ» Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը:
Իվետա Մուկուչյան — Հայաստանի աղջիկներ Սրբուկ — Half a Goddess Ջրիմուռմուռ — Ավերակ Արցախի Ձայներ — Դե ասե MVF Band — The Dance of Insomnia feat. Hover Chamber Choir Սրբուկ — Walking Out DETQ — Diana Iveta Mukuchyan — ‘’UNITED’’… ‘’The Journey Of A Woman’’ part 3 Սևակ Խանաղյան — Открой глаза Գարիկ և Սոնա […]
«Երգազրույց»-ի հյուրը ուշադրության արժանի, տաղանդավոր Արմեն Բազարյանն է։ Նա Տորոնտոյում ծնված ու ստեղծագործող երգիչ է, մուլտիինստրումենտալիստ, երգահան և պրոդյուսեր, ով համոզված է՝ միայն լափթոփը հերիք է երաժշտություն ստեղծելու համար։ Արմենը թողարկել է 2 մինի ալբոմ, հեղինակել է տարբեր ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի երաժշտություն։ Այժմ աշխատում է իր նոր՝ Bazarian նախագծի վրա, նոր ալբոմը լույս կտեսնի […]