տեսահոլովակ

Aram Mp3-ի նոր տեսահոլովակում «թաքնված» գովազդ շատ կա։ Հայկական շոուբիզնեսի ամենագործունյա ներկայացուցիչներից Aram Mp3-ն երեկ նոր սինգլ ու տեսահոլովակ է ներկայացրել։ Վերջինիս նկարահանմանը մասնակցել են շատերիս հայտնի Vitamin Club-ի գրեթե բոլոր անդամները։ Եթե հանրության բացարձակ հավանության արժանացած «Կուզե՞ս» երգը բալլադային էր, ապա այս թրեքով Արամը շարունակում է պարային ռիթմերի շղթան, որն առկա էր նրա նախկին, […]

Իվետա Մուկուչյան — Հայաստանի աղջիկներ Սրբուկ — Half a Goddess Ջրիմուռմուռ — Ավերակ Արցախի Ձայներ — Դե ասե MVF Band — The Dance of Insomnia feat. Hover Chamber Choir Սրբուկ — Walking Out DETQ — Diana Iveta Mukuchyan — ‘’UNITED’’… ‘’The Journey Of A Woman’’ part 3 Սևակ Խանաղյան — Открой глаза Գարիկ և Սոնա […]

Հայկական իրականության ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից EmpyRay-ն (Էմփիրեյ) իր նոր կազմով վերջապես թողարկեց առաջին սինգլի տեսահոլովակը (մինչ այդ երգն ակտիվ պտտվում էր միայն երեք ռադիոկայաններում, այդ թվում` Ռադիո Հայում): «Անպարտելի» վերնագրով երգը գրվել է խմբի անդամ Գիսանե Պալյանի կողմից, ով ոգեշնչվել էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվ իրադարձություններով: EmpyRay խմբի նոր անդամ է […]

Ո՞վ կմտածեր, որ «Սկսում ենք» և «Ալաբալանիցա» էլեկտրոնային պարային հիթերից հետո Արամ MP3-ն կթողարկի սիրային մի բալլադ, որը կոչվում է «Կուզե՞ս»։ Միաժամանակ զարմանալի, միաժամանակ սպասելի էր նման փոփոխությունը, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Արամի կարողությունները, և ինչպես ինքն էր ասել մեզ հետ «Երգազրույցում»՝ «Ալաբալանիցային» հաջորդող երգն այլ ժանրում պետք է լիներ։ Երգը […]

Արամը շարունակում է իր ռետրո-հաղթարշավը՝ մեծ ներդրում ունենալով հայկական ակումբների պարային թրեքերի ավելացմամբ։ «Ալաբալանիցա» երգն ու տեսահոլովակն, ամբողջությամբ փոխանցում են 90-ականների մթնոլորտը, որն այդքան էլ հին չի թվում կամ մեր իրականությունից հեռու․ ետ են վերադարձել այդ ժամանակների նորաձևությունն ու տրամադրությունները։ Նվազագույն դեկորացիաներով տաղավարներում նկարահանված այս տեսահոլովակի գլխավոր տարրը նեոնային լույսերն են, որոնք «հետապնդում» են բոլոր […]

Սիրուշոյի «Արմատ» ալբոմի խրոխտ վիճակներից հետո մի քիչ անհասկանալի էին դարձել երգչուհու նկատմամբ սպասումները։ Երեկ նրա ներկայացրած «Tighrope Walking» կատարումը համեմատած վերոնշյալ ժողովածուի երգերին շատ անձնական ու ռոմանտիկ է, չնայած՝ էլի կան հայկական տարրերն ու Սիրուշոյի ձայնի հետ մշտապես ուղեկցվող խաղիկները։ «Լարախաղացություն», այսպես է թարգմանվում երգի վերնագիրը։ Այն սիրո ռիսկայնության ու փոփոխականության մասին է։ Երգչուհին պատմում […]

«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։ Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել […]

2018 թվականին հայ երաժշտասերների մեծ ուշադրությանն ու սիրուն արժանացած PROJECT LA խումբը ապացուցում է իր աշխատասիրությունը․ կարելի է ասել ամեն ամիս նրանք երկու հոլովակ են թողարկում, ինչը շա՜տ ողջունելի է։ Պահպանելով ավանդույթները՝ նրանք շարունակում են հայտնի բանաստեղծությունները երգերի վերածել։ Այս գործում նրանց օգնել է Պարույր Սևակի հիմք հանդիսացող «Աhա նորից գիշեր» բանաստեղծությունը, նախագծի հեղինակ Լևոն […]

Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։ Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ […]

Եթե ձեզ հարցնեն, թե ինչ հոլովակ կարելի է դիտել՝ պատկերացում կազմելու հայկական վիզուալ արվեստի մասին, հանգիստ կարող եք ցույց տալ Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ»-ը։ Սկսենք նրանից, որ այն նկարահանվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ Իվետայի և պարուհիների հագուստը ոգեշնչված է Մինաս Ավետիսյանի կտավներով, մեկ այլ տեսարան նկարահանված է Մեգերյան կարպետ Արմենիայում՝ ցուցադրելով հայկական գորգերը։ Ինչ վերաբերում է […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background